«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում 2020 թվականի հունիսի 18-ին ՀՕ-330-Ն օրենքով կատարված փոփոխություններն ու լրացումները (ՀՕ-330-Ն օրենքի հոդված 8, մաս 6)՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետից հանել «դ» ենթակետը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից։ |