«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքում տարածքային զարգացման աճի բևեռի ձևավորում» ծրագրի իրականացման շրջանակում գնման գործընթաց կազմակերպելու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.2. «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.3. Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |