|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 89-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Ջերմուկ քաղաքում Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ վարկային ծրագրով կառուցված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շինարարության թույլտվության երկարաձգման համար սահմանել տեղական տուրքի գծով արտոնություն՝ կիրառելով տեղական տուրքի զրոյական դրույքաչափ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքային կենտրոնը կառուցվել է ավարտված վարկային ծրագրի շրջանակներում և նախարարության 2024 թվականի բյուջեն կազմելիս նշված վճարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ |
Կողմ -10 ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -1 ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|