Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 77-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ որոշմամբ հաստատված հավելված 1-ից հանել «Առանձնացված ստորաբաժանումներ»՝ «2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժին-1» հատվածը, «Ընդհամենը՝ թվաքանակ - 33» արտահայտության մեջ «33» թիվը փոխարինել «32» թվով,
բ/ որոշմամբ հաստատված հավելված 2-ից հանել «Առանձնացված ստորաբաժանումներ»–«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժին» հաստիքացուցակ–հատվածը։
գ/ «Աշխատակազմ (համայնքային ծառայության պաշտոններ)» մասը լրացնել նոր՝ 8.1 տողով հետևյալ բովանդակությամբ՝
8․1 |
Առաջատար մասնագետ– ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի մասնագետ |
1 |
185600 |
185600 |
2․ Որոշմամբ հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։