Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջների՝ 1․Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 6-րդ փողոցն անվանակոչել Կեչուտ գյուղից զոհված ժամկետային զինծառայող Կարեն Աղաբեկյանի անվամբ՝ «Կարեն Աղաբեկյան փողոց»։
2․Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչել 44-օրյապատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ՝ «Մհեր Ստեփանյան փողոց»։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |