Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի՝
1․ Սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ստեղծմամբ պայմանավորված դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 173-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխություններն ու լրացումները կատարելու համար՝
1) կրճատել համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի 3․1-4, 3․1-5 և 3․1-7 ծածկագրերով պաշտոնները
2) Սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնում ներառել համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի մեկ (բաժնի պետ), համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի երեք (առաջատար մասնագետ) և համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի մեկ (երկրորդ կարգի մասնագետ) պաշտոններ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: