Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով՝ 1․ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Ջերմուկ համայնքում «Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում», «Շահումյան, Բ. Վարդանյան, Մյասնիկյան, Մելիք Ադամյան և Չարենց փողոցների վերականգնում, բարեկարգում և Քարայծ տանող ճեմուղու կառուցում», «Մաշտոցի փողոցի բարեկարգում» ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների շինարարության թույլտվությունների տրամադրման համար սահմանել արտոնություն՝ տեղական տուրքի զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
2․ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ջերմուկ համայնքում իրականացված և իրականացվելիք շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվությունները ձևակերպելու համար սահմանել տեղական վճարի գծով արտոնություն՝ կիրառելով տեղական վճարի զրոյական դրույքաչափը։ |