Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Ոսկեհատ Հրաչիկի Մաթևոսյանի դիմումը (մտից՝ N 1465, 22․09․2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ քաղաքի բնակիչ Ոսկեհատ Հրաչիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04072022-10-0008) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 2 բազմաբնակարան շենքի հարևանությամբ գտնվող անշարժ գույքին՝ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասին, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս N 2/1:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: