Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 12-ի N 4 արձանագրային որոշման 46-րդ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը հավանություն տալու մասին» N 54 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կետը՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի «Ջերմուկի քաղաքային համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 17-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության III բաժնի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները` նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք (խառը) խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: