Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԳԱՌՆԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ կետին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  համապատասխան՝ 

1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի 17-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-027-0014-0078 կադաստրային ծածկագրով 1,74574 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` խառը կառուցապատման համար, ամսական վարձավճարի մեկնարկային չափը` 25 000 (քսանհինգ հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 30 (երեսուն) տարի:

2. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի 17-րդ փողոցի N 6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-027-0014-0015 կադաստրային ծածկագրով 2,06491 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` խառը կառուցապատման համար, ամսական վարձավճարի մեկնարկային չափը` 30 000 (երեսուն հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 30 (երեսուն) տարի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner