Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Արթուր Հայկի Առաքելյանի դիմումը (մտից՝ N 146, 24․01․2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Արթուր Հայկի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին՝ տնամերձ հողամասին, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Երևանյան խճուղի N 27/6 (0,047 հա, սեփականության իրավունքի վկայական N 2660300)
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: