|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 20  հունիսի  2024 թվականի N 44-Ա
 | 
| ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 4/4 և Ազատամարտիկների փողոցի N 17/1 հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  6–ական քմ մակերեսով  բնակավայրերի  նպատակային նշանակության  ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ հողամասերի կառուցապատման իրավունքի  տրամադրման ժամկետը երկարաձգել 5 (հինգ) տարով՝ մինչև 2030 թվականը՝ անփոփոխ թողնելով Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամարդրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու, Ջերմուկ համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 29-ի N 13-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշմամբ սահմանված բոլոր պայմանները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: | 
| 
 | Կողմ -7  ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0  | Ձեռնպահ -1  ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ | 
 | 
| ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |