«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի բնակավայրերում յուրաքանչյուր նոր ծնված երեխային համայնքի կողմից առաջին անհրաժեշտության իրերի նվիրատվություն կատարելու նպատակով Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեից պարբերաբար, յուրաքանչյուր երեխային՝ 20 000 (քսան հազար) դրամի չափով, համապատասխան դրամական հատկացումներ կատարելու վերաբերյալ Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների վրա: |