Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված սկզբունքներով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ քննարկելով ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազի՝ ս/թ հոկտեմբերի 14-ի N 66/2492-24 գրությունը՝ 1․ Հաշվի առնելով համայնքի ավագանու կազմում իրավաբանական կրթությամբ անդամ չլինելու հանգամանքը, ինչպես նաև՝ ավագանու, համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի իրավական ակտերի ուսումնասիրությամբ և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցմամբ զբաղվող իրավական հարցերի հանձնաժողով չունենալու հանգամանքը՝ Գնդեվազ գյուղական համայնքի ղեկավարի՝ 14.01.2007թ. աճուրդային հանձնաժողովի թիվ 2 արձանագրության հիման վրա կայացրած և 18.11.2013թ. թիվ 47 որոշումներով, ինչպես նաև՝ որպես հետևանք 21.04.2014թ. Գնդեվազ համայնքի և «Գեոթիմ» ՓԲԸ-ի միջև 10-016-0222-0057, 10-016-0220-0104, 10-016-0224-0088, 10-016-0226-0044 ծածկագրերով հողամասերի վերաբերյալ կնքված վարձակալության պայմանագրերով, 14.01.2016թ. այդ հողամասերի վերաբերյալ կնքված համաձայնագրերով, 19.12.2016թ. կնքված համաձայնագրերով՝ 10-016-0226-0069 և 10-016-0226-0069 ծածկագրերով հողամասերի վարձակալության պայմանագրերի վերաբերյալ, 12.04.2017թ. Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասերի վերաբերյալ կնքված համաձայնագրերով խախտված համայնքային շահերի պաշտպանության հայցը ներկայացնելու իրավասությունը զիջել ՀՀ Վայոց ձոր մարզի դատախազությանը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Վայոց ձոր մարզի դատախազությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |