Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 210-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 210-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման հավելված 1-ի 5-րդ կետի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված   «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 16-ի «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի N 1 հասցեում գտնվող հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին» N 48-Ա որոշման հիման վրա՝ որոշում եմ՝ 

1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում՝ Կեչուտ գյուղի 1-ին փողոցի վրա գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքը՝ 168,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը՝ 1000 քմ  մակերես ունեցող  բնակավայրերի  նշանակության սպասարկման հողամասով (գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման), ճանաչել համայնքային սեփականություն և որպես որպես առանձին գույքային միավոր ներկայացնել իրավունքի պետական գրանցման․ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20258AZDEA:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել  հետևյալ  հասցեն.                                                               

                Ջերմուկ համայնք, գյուղ Կեչուտ, 1-ին փողոց 4-րդ նրբանցք N 1:

3. Սահմանել, որ՝

ա/ անշարժ գույքի (բնակելի տուն և հողամաս) նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, և կադաստրային քարտեզում այն սխալմամբ ներկայացված է որպես քաղաքացիների անվամբ հաշվառված գույք,

բ/ հողամասը համարվում է անհատույց փոխանցված համայնքին, և համայնքը ձեռք է բերում նաև իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շինության սեփականության իրավունքը:

4․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից:                     

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(825.18 Կբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner