Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ  մասի, «Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»N  206-Ա որոշումը՝

1․ Համաձայնություն տալ Ջերմուկ քաղաքի գերեզմանատան ընդլայնման նպատակով Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորի Հովհաննիսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 2,388 հա մակերեսով 10-002-459-009 կադաստրային ծածկագրով հողամասը 2 (երկու) միլիոն դրամով (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի ու տուրքերի) գնելուն։

2․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Սամվել Գրիգորի Հովհաննիսյանի հետ կնքելու հողամասի առուվաճառքի պայմանագիր։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(98.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner