«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման հավելված N 2-ի 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ 1․ Հաշվի առնելով, որ Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 10 հասցեում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքը՝ 63,84 քմ մակերեսով բնակելի տան, 110,4 քմ մակերես ունեցող բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասի (գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, և կադաստրային քարտեզում այն սխալմամբ ներկայացված է որպես քաղաքացիների անվամբ հաշվառված գույք՝ առկա անճշտությունն ուղղելու նպատակով նշված գույքը ճանաչել որպես Ջերմուկ համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |