Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով 1. Հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև 2017 թվականի հուլիսի 27-ին կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման պայմանագրերը, ինչպես նաև «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված լրացուցիչ պայմանագրերը՝ Ջերմուկի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 18-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2017 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում «22-52-00- հողի վարձավճար համայնքի սեփականություն հանդիսացող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի» և «46-05-00-տեղական վճարներ՝ ծառայությունների մատուցման դիմաց» գործառնական դասակարգումներով եկամտային հոդվածները ավելացնել համապատասխանաբար 6151.3 հազար և 2753.7 հազար ՀՀ դրամի չափով:
բ) Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում « 05-01-01-51- աղբահանություն և սանիտարական մաքրում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4511-սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական / համայնքային/ կազմակեպություններին», «4655-կապիտալ դրամաշնորհներ պետական/համայնքային/ ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 1298.1 հազար և 7606.9 հազար ՀՀ դրամի չափով:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով կատարված փոփոխությունների արդյունքում Ջերմուկ համայնքի բյուջեն եկամտային և ծախսային մասերով կազմում է 700007.0 հազար ՀՀ դրամ, որից
վարչական բյուջե - 392529.5 հազար ՀՀ դրամ
ֆոնդային բյուջե - 307477.5 հազար ՀՀ դրամ
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |