Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 25-ի N 12-Ա որոշմամբ հասատված «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Տալ համաձայնություն «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի՝ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 16/1 հասցեում գտնվող մարզադահլիճը (այսուհետ՝ անշարժ գույք) 1 (մեկ) տարի ժամկետով Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիային վարձակալության տրամադրելուն՝ համայնքի տարածքում մարզական գործունեություն ծավալելու և մարզչական դասաժամեր անցկացնելու նպատակով:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել՝ ամսական 35.000 (երեսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի հետ կնքելու տարածքի վարձակալության պայմանագիր։
4․ Սահմանել, որ վարձակալած տարածքի օգտագործման պայմաններն ու պահանջները կարգավորվում են վարձակալության պայմանագրով:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |