Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկի համայնքի 2021 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝
Անտոնյան Սուսաննա՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Խաչատրյան Մարինե՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Գրիգորյան Սարգիս՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ
Ստեփանյան Սամվել՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |