Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի 1.Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 178-Ա հրամանով հաստատված անվանացանկում համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբում նոր՝ 4-րդ կետ ավելացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտոր` ծածկագիրը 2.3-4: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |