«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 4-րդ փակուղու N 23/1 հասցեում գտնվող 10-002-0029-0102 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 12082024-10-0007) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,00485 հա) բնակելի նշանակության շինություն կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 145000 (հարյուր քառասունհինգ հազար) դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |