Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ կետով, 1. Հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի միջև 2019 թվականի մայիսի 13-ին կնքված եռակողմ պայմանագրի 1.1 կետը և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքում կառուցվելիք ֆուտբոլի խաղադաշտի երկայնքով անցկացվող երկաթյա ցանկապատի՝ հասարակական կազմակերպության կողմից տրամադրված գծագիրն ու նախահաշիվը՝ Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեից նշյալ կազմակերպությանը կատարել 3 407 500 (երեք միլիոն չորս հարյուր յոթ հազար հինգ հարյուր) դրամական հատկացում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |