«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1477-Ն որոշման համաձայն 1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները մինչև 3 (երեք) տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` ամսական վարձավճարի չափը հաստատելով արոտավայրի և խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները վարձակալությամբ տրամադրելու և ամսական վարձավճարի չափն ու պայմանները հաստատելու մասին» N 44-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |