Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ 1․ Հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի առողջարանային գոտին բարեկարգելու, ինչպես նաև համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ պայմանավորված քաղաքի տարածքում կատարվող շինարարական աշխատանքներից բխող անհրաժեշտությունը՝ տալ թույլտվություն համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ծառերի սանիտարական հատման, իսկ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակի հուշարձանին կից այգում և «Հայփոստ»–ի Ջերմուկի մասնաճյուղի շենքին հարակից՝ Շահումյան փողոցի երկայնքով մինչ Բ․ Վարդանյանի փողոցի սկիզբը ընկած տեղանքում ծառահատման աշխատանքներ իրականացնելու համար:
2․ Սույն որոշման առաջին կետում նշված աշխատանքներն իրականացնել «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով:
3. Աշխատանքների արդյունքում առաջացած վառելափայտը տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
4. Ըստ անհրաժեշտության՝ աշխատանքներին մասնակից դարձնել համայնքային ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |