«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ և 76-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետին համապատասխան՝ 1․ Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-002-0009-0059 կադաստրային ծածկագրով 0,01216 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման) մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 60 000 (վաթսուն հազար) դրամ, ժամկետը՝ 20 (քսան) տարի, նպատակը՝ տուրիստական կենտրոն և սպասարկման սրահ կառուցելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |