Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Նաիրի Ալբերտի Իսախանյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ի N 1799)՝ որոշում եմ՝
1. Ձևակերպել կառուցապատող Նաիրի Ալբերտի Իսախանյանի կողմից իրականացված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րց փողոցի N 4/1 հասցեում գտնվող շինության՝ առևտրի սրահի շահագործման թույլտվությունը։
2․ Նաիրի Ալբերտի Իսախանյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նաիրի Ալբերտի Իսախանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: