Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2․1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի՝ ս/թ սեպտեմբերի 5-ի N Հ/Ա–2023/09 գրությունը (մտից N 1615, 14․10․2024 թ․)՝ որոշում եմ՝
1․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված շինարարության թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու մասին» N 216-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։