«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 5-րդ մասի 2-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան
1.Համաձայնվել «ՆԱԱՆԴ» ՍՊ ընկերության կարիքների համար (ՓՀԷԿ-ի ջրագծի խողովակաշարի անցկացում) Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 0,11604 հա, 0,23098 հա, 0,03221 հա և 0,06082 հա մակերեսներով հողամասերի մշտական սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից յուրաքանչյուր հողամասի համար՝ ամսական 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: