Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Ջերմուկ համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի ղեկավարի` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու, ծրագրի անդամակցության հայտը ստորագրելու և գործընկերների հետ «Տեղական տնտեսական զարգացման պլանի» մշակման ու իրականացման վերաբերյալ առաջարկությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |