Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 28-րդ կետերի և 28-րդ հոդվածի 3-րդ կետի 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը սահմանել 440 162 դրամ:
2. Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակին համապատասխան Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» մասի համաձայն ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշումը: |