Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի պահանջներով՝ հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տրված՝ Գնդեվազ համայնքի տնտեսությունների N 2 գրքից տրված քաղվածքը (գրանցման N 157) և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Հակոբ Վենրիկի Սարգսյանի՝ ս/թ ապրիլի 4-ի դիմումը (մտից N 520)՝ որոշում եմ՝
1. Ճանաչել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Վենրիկ Սարգսյանի (ներկայում՝ հանգուցյալ), Արփենիկ Սարգսյանի (ներկայում՝ հանգուցյալ), Հակոբ Վենրիկի Սարգսյանի, Սաթիկ Զավենի Մկրտչյանի, Արթուր, Արփինե, Արսեն և Վանիկ Հակոբի Սարգսյանների սեփականության իրավունքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող բնակելի տան և հարակից օժանդակ շինությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված են նշված ընտանիքին սեփականաշնորհված 0,11 հա մակերեսով 10-016-0009-0004 կադաստրային ծածկագրով հողամասի վրա (փաստացի չափագրումով՝ 0,132 հա)․ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20254B5MAM:
2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և հարակից օժանդակ շինությունները՝ 467,5 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել են 1982 և 1986 թվականներին, դրանք կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, շինությունների պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափագրման փաստացի արդյունքներ՝ ըստ Ա/Ձ Անդրանիկ Ներսիսյանի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերի և շինությունների բնութագրի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Վենրիկի Սարգսյանի, Սաթիկ Զավենի Մկրտչյանի, Արթուր, Արփինե, Արսեն և Վանիկ Հակոբի Սարգսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: