«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.2. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքում գտնվող համայնքային սեփականության Մյասնիկյան փողոցի N 2/4/1 հասցեում գտնվող ջրային նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի գինը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.3. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 86-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.4. Դրամական հատկացումներ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: