«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին համապատասխան՝ ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով՝ 1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու ճեմուղիներում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
2. Սահմանել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝
ա/ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքը՝ սկսած «Արմենիա» առողջարանին կից տեղակայված արգելափակոցից
բ/ Ջերմուկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան այգու և Ձախափնյակ թաղամասի Ազատամարտիկների պուրակի տարածքները
գ/ «Մուշեղ ՀԷԿ»-ի շինություններից դեպի Ջերմուկի ջրվեժ տանող ճեմուղի
դ/ «Օլիմպիա» առողջարանից մինչև ըմպելասրահ տանող ճեմուղի
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |