1. Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության գրանցման լրացված թերթիկը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված թերթիկը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով,
2. Թերթիկը կարող է ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում,
3. Թերթիկի հետ ներկայացվում են ընդունելության խնդրին առնչվող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում),
4. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված թերթիկները, անձը հաստատող փաստաթղթերի պատճեները և փաստաթղթերը հանձնում է աշխատակազմի քարտուղարին,
5. Աշխատակազմի քարտուղարը սահմանված ընթացակարգով կազմակերպում է թերթիկներում նշված խնդրիների նախնական քննարկում աշխատակազմի համապատասխան մասնագետների միջոցով,
6. Մինչև ընդունելության օրը քաղաքացու բարձրացրած խնդրին համապատասխան լուծում չտրվելու դեպքում քաղաքացին ընդգրկվում է ընդունելության հերթագրվածների ցուցակում,
7. Աշխատակազմի համապատասխան աշխատակիցը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով հերթագրված քաղաքացիներին ծանուցում է ընդունելության օրվա և ժամի մասին:
8. Համայնքի ղեկավարի մոտ կազմակերպվում է ընդունելություն: