«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
2.1. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանելարցախյան պատերազմումև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներիհամար:
2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների,100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանելարցախյան պատերազմումև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |