Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով՝ 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականության հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին» N 66-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման վերնագրում և 1-ին ու 2-րդ կետերում «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման» բառով,
բ) որոշման 1-ին և 2-րդ կետերում «վարձակալությամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով,
գ) որոշման 1-ին և 2-րդ կետերում «վարձակալմամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով,
դ) որոշման վերնագրում «տարեկան» բառը փոխարինել «ամսական» բառով:
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին» N 78-Ա որոշման 1-ին կետում «համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, շենք N 8)» բառերը փոխարինել «Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի 1/Ա (նոր հասցեն՝ ք. Ջերմուկ,Երևանյան խճուղի 1-ին փակուղի N 1) հասցեում գտնվող «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության Ջերմուկի կապի մասնաճյուղի շենքում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |