«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը՝
1․1․ Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրեր ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու համաձայնություն տալու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1.2. Ջերմուկ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի փոփոխությունները հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․3․ Դրամական հատկացում կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։