«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասախն և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 23.02.2017 թ. N 16 դրական եզրակացությունը 1. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 10-016-0228-0083, 10-016-0228-0085 և 10-016-0229-0049 կադաստրային ծածկագրերով 774 քմ ընդհանուր մակերեսով վարելահողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ–ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների (3 միավոր) կառուցման ու սպասարկման համար:.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |