«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժնի գործունեությունը դադարեցնելու, Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 51-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 77-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի N 37-Ա որոշումն ուժւ կորցրած ճանաչելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6 Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 24-ի N 26-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1.8. Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 81-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․9․ Դրամական օգնություն տրամադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |