«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 2-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
ա) որոշման հավելված 1-ում «6» թիվը փոխարինել «7» թվով, «25» թիվը փոխարինել «26» թվով,
բ) որոշման հավելված 2-ը լրացնել նոր՝ 24-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝
24 |
Տնտեսվար |
1 |
119 000 |
119 000 |
գ) որոշման հավելված 2-ի`
1. «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «5,5» թիվը փոխարինել «6,5» թվով, «927700» թիվը փոխարինել «1046700» թվով,
2. «Ընդամենը/աշխատակազմ» տողի «24,5» թիվը փոխարինել «25,5» թվով, «4916800» թիվը փոխարինել «5035800» թվով,
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐԸ» տողի «31,5» թիվը փոխարինել «32,5» թվով, «7024162» թիվը փոխարինել «7143162» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |