«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի հիման վրա, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին կետին համապատասխան 1.Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 60-Ա որոշմամբ հաստատված և Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 7-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի հունվարի 16-ի N 10-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 25-Ա որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
* աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմում 32-րդ տողի «հաստիք» սյունակում «2» թիվը փոխարինել «2,5» թվով
* «Ընդամենը» տողի «6» և «713206» թվերը համապատասխանաբար փոխարինել «6,5» և «763 206» թվերով
* «Ընդհանուրը» տողի «37» և «6255680» թվերը համապատասխանաբար փոխարինել «37,5» և «6305680» թվերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորող օրվանից և տարածքվում է 2017 թվականի հոկտեմբերի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
|