«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի N 15-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքի ավագանու՝ ստորև ներկայացվող նորմատիվ որոշումների նախագծերի հանրային քննարկմանը՝
ա/ «Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին»
բ/ «Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին»
գ/ «Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին»
դ/ Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին
ե/ «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին»
զ/ Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին։
Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:
2025 թ. հունվարի 27-ից փետրվարի 12-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Հանրային քննարկմանը կարող եք մասնակցել նաև www.e-draft.am կայքում՝