Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Առևտրի և ծառայությունների մասին» օերնքի 51-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումը և հաշվի առնլով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վրեժ Մանգասարյանի և Մալիշկա գյուղի բնակիչ Ալինա Պետրոսյանի դիմում-հայտերը (մտից N 1403, 29.08.2024 թ. և N 1407, 30․09․2024 թ․)՝ որոշում եմ՝
1․ Թույլատրել Ջերմուկ համայնքի բնակիչ Վրեժ Մանգասարյանին և Մալիշկա գյուղի բնակիչ Ալինա Պետրոսյանին Ջերմուկի քաղաքային այգու տարածքում կազմակերպելու բացօթյա վաճառք (Թույլտվություն N 59 և N 60՝ համապատասխանաբար)։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031377 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ առևտրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար 263 (երկու հարյուր վաթսուներեք դրամ) ՀՀ դրամ՝ 1 քառակուսի մետր տարածքի հաշով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից, և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է համարվում համապատասխան օրերի քանակով։