Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՅՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության հայտը (մտից՝ 2025 թվականի մարտի 17-ի N 390)՝ որոշում եմ՝
1. «ԱՅՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող լցավորման կայանում հեղուկացված գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 28):
2․ «ԱՅՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031104 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ տեղական տուրք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: