«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ 1. Հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-սոցիալական աշխատաողի կողմից տնային այցելության արդյունքում ձևակերպած եզրակացությունը, ինչպես նաև բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչներ Ժաննա Ստեփանյանին և Սեդա Ղամբարյանին՝ յուրաքանչյուրին՝ 100 000 (հարյուր հազար) դրամի չափով:
2. Ջերմուկ քաղաքի տարածքում ակտիվ գործունեություն ծավալող «Ապագայի շողեր» հասարակական կազմակերպությանը տրամադրել 100 000 (հարյուր հազար) դրամ՝ ցերեկային խնամքի կենտրոնի ուսումնադաստիարակչական գործունեությանը աջակցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |