Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն և 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշումների, հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Տաթևիկ Արթուրի Գրիգորյանի դիմում-հայտը (մտից՝ 611, 2025 թվականի ապրիլի 17)՝ որոշում եմ՝
1. Թույլատրել Երևան քաղաքի բնակիչ Տաթևիկ Արթուրի Գրիգորյանին Ջերմուկ քաղաքի տարածքում տեղադրելու արտաքին գովազդ (Թույլտվություն N 38):
2. Տաթևիկ Արթուրի Գրիգորյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք 1 քմ-ի համար` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տաթևիկ Արթուրի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: