|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 փետրվարի 2017 թվականի N 22-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասախն և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 20.01.2017 թ. N 5 դրական եզրակացությունը 1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ կից աղյուսակում ներկայացված հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակության.
հ/հ |
Հողամասի ծածկագիրը
|
Հողամասի մակերեսը, հա
|
Սեփականության վկայականի համարը
|
Նպատակային նշանակությունը
|
Գործառնական նշանակությունը
|
1 |
10-016-0222-0027
|
1,1616
|
28092016-10-0008
|
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության
|
Արդյունաբերական օբյեկտների
|
2 |
10-016-0224-0033
|
0,12459
|
18082016-10-0138
|
|
|
3 |
10-016-0226-0046
|
0,14416
|
16082016-10-0009
|
|
|
4 |
10-016-0226-0022
|
0,3437
|
12072016-10-0004
|
|
|
5 |
10-016-0224-0071 |
0,3378
|
28102016-10-0003
|
|
|
2. Սահմանել, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերում հայտնաբերված հուշարձանների հետագա պահպանության նպատակով պարտավոր է պահպանության պայմանագիր-պարտավորագիր ստորագրելու համայնքի ղեկավարի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -6 ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ
|
|
Կարգավիճակ՝ | 2-րդ կետի գործողությունը դադարեցվել է և չեղյալ է ճանաչվել |
|
Կարգավիճակի հիմք՝ | 02.03.2017 թ., N 31-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|