«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 1. Համաձայնվել Ջերմուկ քաղաքի Վարդանյան փողոցի N 1/1 հասցեում գտնվող Ջերմուկի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող հասարակական նշանակության տարածքի մի մասը` 62,7 քմ առանձնացված մակերեսով, հասարակական նշանակությամբ՝ համայնքահեն ծառայություններ մատուցելու նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ օգտագործման ժամկետը` 10 (տասը) տարի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 27-ի «Ջերմուկի համայնքի սեփականություն համարվող Վարդանյան փողոցի N 1/1 հասցեում գտնվող տարածքը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի գինը և պայմանները հաստատելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2012 թվականի հուլիսի 31-ի N 28-Ա և 2013 թվականի մայիսի 30-ի N 24-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 6-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |