Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 36-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանով հաստատված հավելված N 1-ի 6-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի N 19-Ա որոշման և ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ ս/թ ապրիլի 17-ի N 01/08.2/2479-2025 գրության (մտից N 614, 18․04․2025 թ․)՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 11-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմը հաստատելու, այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելուվ և Ջերմուկ համայնքի ղեկավարի 18.01.2018 թվականի N 3-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 66-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․ դադարեցնել որոշման 1-ին կետի գործողությունը՝ այն ճանաչելով ուժը կորցրած։
2․ Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի (պաշտոնի ծածկագիր 2․1-2), առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր 3․1-11) և 2-րդ կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր 3․3-1) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի ապրիլի 28-ին անցկացվող մրցույթների մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝
նախագահ` Արսենյան Վահագն Աշոտի - Ջերմուկ համայնքի ղեկավար
անդամներ` Հովհաննիսյան Վարդան Վիկտորի - Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերով վարչության պետ
Բաբայան Ցողիկ Նորիկի - Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Հարությունյան Հուսիկ Սամվելի - Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
Մնացականյան Արկադի Ալբերտի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ
Սարգսյան Լուսիկ Ժորայի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ
Համբարձումյան Մխիթար Սամվելի -Ջերմուկ համայնքի ավագանու անդամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից